image

Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հայրապետական մաղթանք  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

 Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 18-րդ տարեդարձի առիթով Ս. Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք:

Սրբազան արարողություններին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբաներ և բարեպաշտ հայորդիներ:

Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Ս. Պատրագի վերջում՝ Ավագ Խորանին, հանդիսապետությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, տեղի ունեցավ Հայրապետական մաղթանք:  Ներկաներն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա գահակալության համար:

Հայրապետական մաղթանքի սկզբում հանուն Հայ Եկեղեցու եկեղեցականաց և աշխարհականաց դասի, շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին գահակալության տարեդարձի առիթով, Ոսկան Սրբազանն անդրադարձավ Մայր Աթոռի կարևոր դերակատարությանը Հայ Եկեղեցու միասնականության պահպանման գործում: Սրբազան Հայրը նշեց նաև, որ այսօր էլ Հայ Եկեղեցվո առաքելաշավիղ գահակալը շարունակում է իր Հայրապետական սերը, խնմաքը և հոգածությունը տարածել հայ ժողովրդի հոգևոր կյանքից ներս:

Վերջում Սրբազան Հայրը մաղթեց, որ Ամենայն Հայոց Հովվապետը մշտապես ծաղկյալ պահի Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների ու Գրիգոր Լուսավորչի Աթոռը:

Արարողությունն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով