image
Հրատապ լուրեր:

ՀԲԸՄ-ի հայտարարությունն ի պաշտպանություն ՀՀ-ում ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի

ՀԲԸՄ-ի հայտարարությունն ի պաշտպանություն ՀՀ-ում ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) անվերապահորեն պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնության քրեականացմանն ու ողջ երկրում ընտանեկան բռնության զոհերին աջակցություն ցուցաբերելուն ուղղված օրենքի նախագիծը:

 

Խոշտանգումներից զերծ մնալը մարդու հիմնարար իրավունքներից է անկախ ազգությունից, գտնվելու վայրից, լեզվից, կրոնից, էթնիկ ծագումից կամ որեւէ այլ կարգավիճակից: Որեւէ ժամանակակից հասարակություն չի կարող հանդուրժել ընտանեկան բռնությունը: Ամուր ընտանիքները հայ հասարակության հիմքն են, իսկ կանայք հանդիսանում են այդ ընտանիքների հենասյունը: Կանանց անվտանգությանն ու բարեկեցությանն ուղղված որեւէ սպառնալիք, սպառնալիք է նաև նրա ընտանիքին, համայնքին եւ, ի վերջո, ամբողջ ազգին: ՀԲԸՄ-ն միանում է վերոհիշյալ արժեքներն ու համոզմունքն արտահայտող այս օրենքի ընդունմանն աջակցող աշխարհի բոլոր հայերին: