image

«Պոետի հետ, պոետի կողքին...» Բանաստեղծի ընկերները նախաձեռնութիւն սկսած են

«Պոետի հետ, պոետի կողքին...» Բանաստեղծի ընկերները նախաձեռնութիւն  սկսած  են

Հայրենի տաղանդաւոր բանաստեղծ   Խաչիկ Մանուկեան    տնտեսական դժուարին վիճակի  մէջ յայտնուած է: Անոր  մտերիմներն ու ընկերները        Ֆէյսպուքեան  յայտարարութիւն մը  կատարելով        իրենց  զօրակցութիւնը յայտնելէ բացի նաեւ     կոչ  ըրած    են բոլոր  անոնց, որոնք  պատրաստ   արուեստի   իրեր, թանկարժէք գիրքեր   կամ   նկարներ  նուիրաբերել ներկայանալ   եւ իրենց    զօրակցութիւնը   յայտնել   բանաստեղծին:  Այդ նուիրատուութիւններու  վաճառքէն գոյացած  գումարները պիտի   օգտագործուին  լուծելու համար բանաստեղծին      դիմագրաւած   խնդիրները:

 

Խաչիկ Մանուկեանին    զօրակցելու   հաւաքը պիտի  կայացուի յառաջիկայ   կիրակի  5  նոյեմբերին   յետմիջօրէի  ժամը 1:00 էն   4:00-ը    Երեւանի Մաշտոցի  անուան     պուրակին մօտ:

 

 Յաւելեալ  մանրամասնութիւններ  ունենալու համար սեղմել ՝ այստեղ:

 

 Ստորեւ  կը ներկայացնենք  Մանուկեանի  բանաստեղծութիւններէն      արժէքաւոր  նմուշ մը:

 

ՋՐՀԵՂԵՂ

Տիրոջ կամոք նավ շինեցի՝
Նոյի նավից մի քիչ պուճուր,
Բաժինն առա հոգեհացի
Նրանց, որ պիտ դառնային ջուր։

Զարկ եղավ ու լուսավորվեց,
Տերը ասաց՝ դե՛, բարձրացի’ր –
Մի ակնթարթ, մի պահ տևեց,
Ու սլացավ երկինքն անծիր։

Սիրտս լցվեց ու լաց եղա
Ո՞նց հեռանամ ես ամենքից. –
Չէ,-ասացի,– Տեր ջան, չեղա՜վ,
Ինձ էլ խեղդիր քո բարձունքից։

Տապանի մեջ ինձ կսպանի
ճիչը մեռնող մոր ու մանկան,
էդ անիրավ դատաստանին
Նեռի որդիք թոդ միայն գան։

-Նոյ, ի՞նչ տեսակ մարդ ես եղել
Որ տապանն ես ելել անհոգ,
Երբ մահ է քո շուրջը հեղել
Աշխարհավեր շունչն անողոք։

Ինձ չես փրկել, չե՛ս փրկել, Նոյ,
Մինչև հիմա խեղդում ես ինձ,
Ես մանուկն եմ այն վիրավոր՝
Ձեռքը կառչած քո տապանից։

Հե~ յ, Ղամեքի անսիրտ որդի,
Քո փրկածը ողբ է ու մահ…
Ջրհեղե՛ղը ինձ կփրկի.
-Տեր, տապանը թող քեզ մնա։