image

Սահմանին հաստատված հարաբերական հանգիստը էական փոփոխությունների չի ենթարկվել

Սահմանին հաստատված հարաբերական հանգիստը էական փոփոխությունների չի ենթարկվել

Հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ առանձին դեպքերում կիրառելով նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ:

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: