image
Հրատապ լուրեր:

Հանգիստ ու խաղաղ կյանք եմ երազում. Սիրիահայ խոհարարը՝ Հայաստանում

Հանգիստ ու խաղաղ կյանք եմ երազում. Սիրիահայ խոհարարը՝ Հայաստանում

Սիրիայում 20 տարի խոհարար է աշխատել Մելինե Նաջարյանը, մինչ այդ դերձակությամբ եւ ասեղնագործությամբ է զբաղվել: Հայաստանում  գործընկերուհին նրա մասին ասում է՝ շատ աշխատասեր է, 18 տարեկանի նման աշխատում է: Տիկին Մելինեն ժպտում է, բայց հալեպյան հիշողությունները չի կարողանում մոռանալ: Նախ լավ կյանքի կարոտը, իսկ հետո՝ արդեն տխուր հիշողություններն է, որ այցելում են նրան: Հալեպում կորցրել է տունն ու ունեցվածքը, պատերազմը բաժանել է ընտանիքը, մի դուստրն օտարության մեջ է, մյուսն՝ իր հետ: Ասում է, որ այլեւս ետ չի դառնալու Հալեպ, քանի որ ոչինչ չունի այնտեղ:

Հայաստանում էլ երազում է մի բանի մասին միայն՝ հանգիստ, խաղաղ ու առողջ կյանքի:

Մանրամասները՝ տեսանյութում.