image

Բարի, ժպտերես, ազնիվ... Հալեպահայ Հակոբը հայրենիքում հասցրել է սիրված դառնալ

Բարի, ժպտերես, ազնիվ... Հալեպահայ Հակոբը հայրենիքում հասցրել է սիրված դառնալ

Հալեպահայ Հակոբ Դարաքջյանը մեկ տարի առաջ է Հայաստան տեղափոխվել: Սկզբից փորձել է աշխատել իբրեւ լեզուների մասնագետ, հինգ լեզվի է տիրապետում: Դիմել է պետական մարմիններին, սակայն մինչեւ հիմա ոչ մի պատասխան չի ստացել: Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Կինո Մոսկվայի» դիմաց մի փոքրիկ կրպակ է բացել եւ տարբեր խմիչքներ, ուտելիքներ է վաճառում: Գոհ է իր աշխատանքից, սակայն զարմանում է, թե ինչու իր մասնագիտությամբ աշխատելու դիմումներին մինչեւ հիմա ոչ մի պատասխան չեն տվել: 

Հասցրել է սիրված դառնալ: «Բարի է, ժպտերես, ազնիվ»,- նրա մասին ասում է հարեւանությամբ աշխատող աղջիկը: 

Հակոբ Դարաքջյանը ցավով է հիշում Սիրիայի պատերազմը՝ «11 ընկեր եմ կորցրել պատերազմում»,-ասում է նա:

Հալեպահայ երիտասարդի մասին՝ Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում.