image

Արցախում բնակվող սիրիահայի հարսը, իբրեւ հաջողության հասած կին գործարար, պարգևատրվել է

Արցախում բնակվող սիրիահայի հարսը, իբրեւ հաջողության հասած կին գործարար, պարգևատրվել է

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո տեղի տեղի ունեցած 2017թ. «Լավագույն կին գործարար» վեցերորդ մրցանակաբաշխությանը «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հատուկ մրցանակներով պարգեւատրվեցին նաեւ  Արցախի կին գործարարները: Այդ կանանց թվում էր նաեւ Տաթեւիկ Օդաբաշյանը, որն իր սիրիահայ ամուսնու՝ Արցախում բժիշկ աշխատող Գառնիկ Ջոզիկյանի հետ 2013թ. հաստատվել է Արցախում՝ Ստեփանակերտում, եւ փոքր, բայց հաստատուն քայլերով մուտք է գործել գյուղատնտեսության ոլորտ: Վերջինս սկզբնական շրջանում  սկսել է մշակել ցորեն, գարի, ապա եգիպտացորեն, արեւածաղիկ եւ հնդկաձավար: Ինչպես հպարտությամբ նշում է երիտասարդ կին գործարարը, այս տարի ռեկորդային քանակությամբ բերք է ստացել:  Մեկ տարի առաջ էլ սկսել է զբաղվել մեղվաբուծությամբ եւ արդեն հասցրել է այս ոլորտում եւս որոշակի հաջողություններ ունենալ:

«Հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատել, երբեք չհուսալքվել ու հավատալ սեփական ուժերին»,- հավատացած է կին գործարարը:

Նշենք, որ ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի մրցանակներից բացի մրցանակաբաշխության հաղթողներին խրախուսական մրցանակներ են հանձնել  նաև USAID, GIZ, UNIDO, UNFPA, UNHCR, EBRD ASB, EBRD BSO, AWAY, AUA, CARITAS միջազգային կազմակերպությունները: