image
Հրատապ լուրեր:

Վահան Մարտիրոսյանը $4000 և ոսկի է գողացել օգնության ձեռք մեկնած կնոջից.Առաջին լրատվական

Վահան Մարտիրոսյանը $4000 և ոսկի է գողացել օգնության ձեռք մեկնած կնոջից.Առաջին լրատվական

Դեռևս մի քանի օր առաջ իրեն պայքարի առաջամարտիկ, հայրենասեր և ազգասեր հռչակած, իսկ այսօր արդեն Ադրբեջանում քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժում» ՀԿ ղեկավար Վահան Մարտիրոսյանն ասուլիսով է հանդես եկել, որում վարկաբեկիչ հայտարարություններ է արել Հայաստանի իշխանությունների ու հայկական բանակի մասին, նույն ոգով խոսել սահմանների բացման և փախստականների վերադարձի վերաբերյալ։

Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափերով գողություն):

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, գործի շրջանակներում որոշում է կայացվել Վահան Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Սեպտեմբերի 9-ից Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թարգմանչուհի, գիտաշխատող Ռուզան Մարգունին մանր»ամասներ է պատմում իր բնակարանում մեկ շաբաթ ապաստանած Վահան Մարտիրոսյանից և նրա կնոջից, և թե ինչպես է գողացել Վահանը իր՝ տարիների ընթացքում հավաքած գումարը, որը հոր կիսանդրու քանդակի համար էր հավաքել:

«Անհարմար եմ զգում ասել, որ ես այդ մարդուն ճանաչել եմ»,-ասում է Ռուզան Մարգունին: Մանրամասները` «Առաջին լրատվական»-ում: