image
Հրատապ լուրեր:

Ինչպես է ընդունում Կանադան՝ սիրիահայ Գյուլեսարյաններին. տեսանյութ

Ինչպես է ընդունում Կանադան՝ սիրիահայ Գյուլեսարյաններին. տեսանյութ

Կանադական CBCnews-ը տեսանյութ է պատրաստել Սիրիայի պատերազմի հետևանքով նախ` Լիբանան, ապա Կանադա տեղափոխված Գյուլեսարյանների մասին: Հինգ հոգուց բաղկացած Գլուլեսարյանների ընտանիքը երեք տարի Լիբանանում մնալուց հետո այս տարվա հունվարին տեղափոխվել է Տորոնտո: Տեսանյութում երևում է, թե ինչպես է  Կանադան գրկաբաց  ընդունում սիրիահայ փախստական ընտանիքին, սակայն բազմաթիվ այլ տվյալներ էլ կան, թե ինչ դժվարությունների են հանդիպում սիրիացի ընտանիքները՝ առաջին ջերմ հանդիպման ավարտից հետո:


Gulesarians

 

Ընտանիքը հայրը՝ Արմեն Գյուլեսարյանը Լիբանանում երեք տարի ապրել է առանց աշխատանքի: Նա ու կինը՝ Սյուզի Դաբաղյան-Գյուլեսարյանը իրենց երեք երեխաների՝ 23-ամյա Կասիայի,  19-ամյա Հարութի և 6-ամյա Պետրոսի ապագան պատկերացնում են միայն Կանադայում, նշելով, որ Սիրիայում ամեն ինչ կորցնելուց հետո այս պահին միակ փրկությունը տեսնում են Կանադա ներգաղթելով:


Harout Gulersarian