image
Հրատապ լուրեր:

Ֆրանսիայի Սենատն ի օգուտ Արցախի պատմական որոշում կայացրեց

Ֆրանսիայի Սենատն ի օգուտ Արցախի պատմական որոշում կայացրեց

Րոպեներ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը պատմական որոշում է կայացրել՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը, որը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից, տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից: Այս բանաձևով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:  Բանաձևի նախագծի քննարկումը սկսել էր այսօր: Այն ընդունվեց 305 կողմ և  1 դեմ  քվեարկությամբ: