image

Նախագահ Միշել Աունն նշել էր, որ 100 հազարավոր լիբանանցիներ զոհ են դարձել թուրքական իշխանությունների

Նախագահ Միշել Աունն նշել էր,  որ 100 հազարավոր լիբանանցիներ զոհ են դարձել թուրքական իշխանությունների

Ս.թ. հուլիսի 5-ին Լիբանանի Բաալբեկ քաղաքի հռոմեական պատմամշակութային համալիրում տեղի ունեցավ Լիբանանի սիմֆոնիկ նվագախմբի համերգը հայազգի դիրիժոր Հարութ Ֆազլյանի գլխավորությամբ: Նվագախմբում ընդգրկված էին երկու տասնյակ երաժիշտներ Հայաստանի Հանրապետությունից:

Համերգը, որը հեռարձակվել է ուղիղ եթերով, նվիրված էր Սևրի դաշնագրով ամրագրված Մեծն Լիբանանի հռչակման 100-ամյակին և անցկացվել է Լիբանանի նախագահ Միշել Աունի բարձր հովանուներքո:

Հիշեցնենք, որ 2019 թ., Մեծն Լիբանանի հռչակման 100-ամյակին ընդառաջ, Լիբանանի նախագահ Միշել Աունն իր հայտարարոթյան մեջ նշել էր,  որ Օսմանյան տիրապետության տարիներին 100 հազարավոր լիբանանցիներ զոհ են դարձել թուրքական իշխանությունների կողմից միտումնավոր իրականացրած բռնաճնշումների և հալածանքների: