image

Lepoint. Կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ նշանավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը

Lepoint. Կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ նշանավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը

Ֆրանսիական Lepoint-ը հայտնում է, որ 75  տարեկանում կորոնավիրուսից մահացել է նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը,  որ Covid-19 ախտորոշումից հետո բուժում էր ստանում հիվանդանոցում: Մարտի 26-ին Պատրիկ Դևեջյանը Թուիթերի իր էջում շնորհակալություն էր հայտնել հիվանդանոցի աշխատողներին՝ իրենց աշխատանքի համար: «Համաճարակը ինձ էլ է խոցել։ Հոգնած եմ, սակայն բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ապաքինվում եմ», - գրել էր նա։

Պատրիկ Դևեջյանը  եղել է նախկին նախարար, տարբեր տարիների զբաղեցրել է Ֆրանսիայի արդյունաբերության և տեղական ինքնակառավարման հարցերի նախարարների պաշտոնները, եղել է  նաև՝ Անտոնիի քաղաքապետն ու  Օ դը Սենի նահանգապետը:

2014 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով