Ամերիկահայ գործիչ, առողջապահական համակարգի ձեռներեց Մայք Սարյանը, նկատի ունենալով կորոնավիրուսի հարուցած խնդիրները, որոշել է Հայաստանին նվիրել թոքերը նկարելու ժամանակակից ու շարժական սարք:
«Արեւելք»-ի տեղեկություններով ամերիկահայ գործարարը սարքն արդեն ուղարկել է Հայաստան, այն, ըստ տեղեկությունների, այստեղ կլինի չորեքշաբթի օրը:
Հայտնի է, որ կորոնավիրուսը կարող է թոքաբորբ առաջացնել, և ըստ Մայք Սարյանի, այս օրերին շատ է կարևորվում նման արդիական սարքի անհրաժեշտությունը:
Մայք Սարյանն ԱՄՆ-ում զբաղվում է ամերիկյան խոշոր հիվանդանոցներին առողջապահական սարքեր ապահովելու գործով, և առաջին անգամ չէ, որ նա նվիրատվություն է կատարում Հայաստանի առողջապահական համակարգին: Նշում է, որ կապի մեջ է հայրենի առողջապահության պատասխանատուների հետ՝ կորոնավիրուսը Հայաստան հասնելու օրվանից և հետևում է տարվող պատշաճ աշխատանքին: