image

Բարերարը Հայաստան է ուղարկել թոքերը նկարելու ժամանակակից շարժական սարք

Բարերարը Հայաստան է ուղարկել թոքերը նկարելու ժամանակակից շարժական սարք

Ամերիկահայ  գործիչ, առողջապահական համակարգի ձեռներեց Մայք Սարյանը, նկատի ունենալով կորոնավիրուսի հարուցած խնդիրները, որոշել է Հայաստանին նվիրել թոքերը նկարելու ժամանակակից ու շարժական սարք:

«Արեւելք»-ի տեղեկություններով ամերիկահայ գործարարը սարքն արդեն ուղարկել է Հայաստան,  այն, ըստ տեղեկությունների, այստեղ կլինի չորեքշաբթի օրը:   

Հայտնի է, որ կորոնավիրուսը կարող է թոքաբորբ առաջացնել, և ըստ Մայք Սարյանի, այս օրերին շատ է կարևորվում նման արդիական սարքի անհրաժեշտությունը: 

Մայք Սարյանն ԱՄՆ-ում զբաղվում է ամերիկյան խոշոր հիվանդանոցներին առողջապահական սարքեր ապահովելու գործով,  և առաջին անգամ չէ, որ նա նվիրատվություն է կատարում Հայաստանի առողջապահական համակարգին: Նշում է, որ կապի մեջ է հայրենի առողջապահության պատասխանատուների հետ՝ կորոնավիրուսը Հայաստան հասնելու օրվանից և հետևում է տարվող պատշաճ աշխատանքին: