Սիրիայի խորհրդարանում այսօր քվեարկության է դրվելու Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի ներկայացրած «20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ բաղադրիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը»։ Այս մասին «Արեւելքը» տեղեկացավ սիրիական պաշտոնական մամուլից: Նախատեսվում է, որ բանաձևն ընդունվելու է այսօրվա նիստի ընթացքում:
Սիրիան այն երկրներից է, որ չնայած Հայաստանի հետ բարեկամական կապերին, մինչև հիմա չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, բայց երկրի խորհրդարանում մի քանի առիթներով արծարծվել է հարցը, մասնավորապես, 2015-ին, հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ, խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք է մատուցել հայոց ցեղասպանության զոհերին։