image
Հրատապ լուրեր:

Սիրիայի խորհրդարանում այսօր քվեարկության է դրվելու հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Սիրիայի խորհրդարանում այսօր քվեարկության է դրվելու հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

Սիրիայի խորհրդարանում այսօր քվեարկության է դրվելու Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի ներկայացրած  «20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ բաղադրիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը»։ Այս մասին «Արեւելքը» տեղեկացավ սիրիական պաշտոնական մամուլից:  Նախատեսվում է, որ բանաձևն ընդունվելու է այսօրվա նիստի ընթացքում: 

Սիրիան այն երկրներից է, որ չնայած Հայաստանի հետ բարեկամական կապերին, մինչև հիմա չի ճանաչել հայոց ցեղասպանությունը, բայց երկրի խորհրդարանում մի քանի առիթներով արծարծվել է հարցը, մասնավորապես, 2015-ին, հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ,  խորհրդարանը հատուկ նիստով հարգանքի տուրք  է մատուցել հայոց ցեղասպանության զոհերին։