Քալիֆորնիոյ նահանգապետը դատապարտած է Սան Ֆրանսիսքոյի մէջ եղած վանտալիզը... «10 միլիոն ծառ» ծրագիրը յետաձգուած է յառաջիկայ տարուան... 53 տարի անց Հալէպի «Ֆրանսիսքան» դպրոցը կը վերադարձուեցաւ իր իրաւատէրներուն... Վերամուտ առանց զանգի. Յակոբ Լատոյեան...
Տ. Վարդան եպս. Նաւասարդեան նշանակուեցաւ Պալթեան նորաստեղծ թեմի Առաջնորդ
Տ. Վարդան  եպս.  Նաւասարդեան նշանակուեցաւ Պալթեան նորաստեղծ  թեմի Առաջնորդ
24 Յունուար 2020 , 17:42

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ յունուարի 24-ի Հայրապետական սրբատառ կոնդակով Լատուիայի, Լիտուայի եւ Էստոնիայի Հանրապետութիւնների հայկական եկեղեցական համայնքների՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմից առանձնացումով ստեղծուեց Պալթեան երկրների հայոց թեմը: Նորաստեղծ թեմի առաջնորդ նշանակուեց Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանը:

Հայրապետական կոնդակում մասնաւորապէս ասուած է.

 

«ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ

ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ,

ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,

ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

 

Գոհութիւն ենք յայտնում Ամենակալն Աստծուն, որ մեր Սուրբ Եկեղեցին իր դարաւոր առաքելութեան արդիւնաւորմամբ այսօր նոր ձեռքբերումներով է զարդարում իր սպասաւորութիւնը հաւատաւոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփիւռս՝ առաջնորդելով իր զաւակներին փրկութեան Տէրունաշնորհ ճանապարհով:

Ուրախութիւն է Հայրապետիս համար, որ աշխարհի տարբեր երկրներում հաստատուած մեր համայնքներում հիմնադրուում են նաև նոր ծուխեր, որոնք նպաստում են հոգևոր-եկեղեցական կեանքի զօրացմանն ու առաջընթացին: Գոհունակութեամբ ենք անդրադառնում, որ Բալթեան երկրների հայկական ծուխերն ու համայնքները տարիներ շարունակ եղել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի հոգևոր խնամքի ու հոգածութեան ներքոյ, և շնորհիւ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանի ներդրած գովելի ջանքերի՝ բարեզարդուել է տեղի հայութեան հոգևոր-եկեղեցական կեանքը։ Հայրապետական այսու Կոնդակով գոհունակ սրտով Լատուիայի, Լիտուայի և Էստոնիայի Հանրապետութեանց հայկական եկեղեցական համայնքների միաւորումով հաստատում ենք Բալթեան երկրների հայոց թեմը՝ առաջնորդանիստ կենտրոն ունենալով Ռիգա քաղաքը: Բալթեան երկրների հայոց թեմի առաջնորդի պաշտօնում ծառայութեան ենք կոչում Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նաւասարդեանին։ Հայրաբար յորդորում ենք Տիրախնամ թեմի հաւատաւոր Մեր զաւակներին, որ ըստ ամենայնի սիրով աջակից լինեն Թեմակալ Առաջնորդին` ի շինութիւն և ի պայծառութիւն նորաստեղծ թեմի: Վստահ ենք, որ միասնական իրագործումներով, նոր յաջողութիւններով,  եկեղեցականաց և նրանց լծակից Մեր եկեղեցանուէր հայորդեաց եռանդուն գործունէութեամբ պիտի բարգաւաճի նորահաստատ թեմը, զօրանա հոգևոր խնամքը Մեր սիրելի զաւակների և պայծառանայ նրանց ազգային ու եկեղեցական կեանքը:   

Թեմի հաստատման այս ուրախ առիթով շնորհաւորում և Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում թեմի հոգևոր դասին, եկեղեցական վարչութեանց բարեջան անդամներին և բարեպաշտ հ աւատացեալներին:

Աղoթում ենք առ Ամենակալն Աստուած, որ միշտ շէն ու բարօր պահի Բալթեան երկրների Հայոց թեմը և յաւէտ պայծառ ու անսասան՝ Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

«Շնո՛րհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ սէրն Աստուծոյ ընդ ձեզ ամենեսին»:

 

Օրհնութեամբ`

 

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

Տուաւ Կոնդակս ի 24-ն Յունուարի

յամի Տեառն 2020 և ի թուին հայոց ՌՆԿԹ

ի Մայրավանս Սրբոյ Էջմիածնի

ընդ համարաւ 1001»:

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture