image
Հրատապ լուրեր:

Ոճիր Սիրիայում. Դեր Զորում սպանել են ղամիշլիցի հայ քահանային ու նրա հորը

Ոճիր Սիրիայում. Դեր Զորում սպանել են ղամիշլիցի հայ քահանային ու նրա հորը

Այսօր առավոտյան կատարված ծանր ոճիրը ցնցել է Սիրիայի հայությանը: «Արեւելքի» տեղեկություններով ահաբեկիչները  սպանել են Սիրիայի Ղամիշլի հայավանի  Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորըՆրանք սպանվել են Դեր Զորում, երբ սեփական ավտոմեքենայով մեկնել էին օգնություն ցուցաբերելու Դեր Զորում ապրող  հայ ընտանիքներին (այնտեղ ընդամենը մի քանի հայ ընտանիք է ապրում) և տեղեկանալու համայնքի կյանքի մասին:  Հայ քահանայի և նրա հոր վրա կրակել են զենքով: Նրանց ուղեկցած սարկավագը  վիրավորվել է: 

Մանրամասներն՝ առաջիկայում: 

 

 

Լուսանկարում՝  Հովսեփ քահանա Պետոյանը