image

Ադիսի բացառիկ համերգները` Երեւանում. Հիշողություններ` անցյալից. Լուսանկար

Ադիսի բացառիկ համերգները` Երեւանում. Հիշողություններ` անցյալից. Լուսանկար

Սփյուռքահայ հայտնի երգիչ, էստրադային երգի աստղ Ադիսի մահվան առթիվ բազմաթիվ հայաստանցիներ հիշել են նրա հայաստանյան համերգները՝ 1974-ին՝ Մայր դահլիճում: Ադիս երգչի կերպարը՝ հրաշալի ձայնով, երկար մազերով, արտասահմանյան հագուկապով, գերել էր շատերին: Այս օրերին բազմաթիվ մարդիկ խոստովանում են, որ իրենց սիրո տարիներն ուղեկցվել են Ադիսի երգերով, իսկ շատերն էլ Ադիսի երեւանյան համերգներից հետո սիրահարվել էին հենց նրան: Օգտատերերից մեկն էր գրել է, որ իր  նոր ծնված աղջկան «Գարուն» է կոչել Ադիսի կատարմամբ «Գարուն, գարուն, գարուն է...» երգը լսելուց հետո:  Ադիսն այդ ժամանակ Երեւանում ունեցել է 10 համերգ, որոնք ընթացել են լեփ-լեցուն դահլիճներում: Տեսնելով հանդիսատեսի բուռն արձագանքը՝ նշանակվել ևւս երկու համերգ: 

«Արեւելքի» արխիվում երկու բացառիկ լուսանկար կա՝ Ադիսի երեւանյան համերգներից:

 

Լուսանկարում Ադիսը Երեւանում տեղադրված  աֆիշի մոտ է: Նա Երեւանում համերգներ է ունեցել Հայաստանի Էստրադային անսամբլի հետ: