image
Հրատապ լուրեր:

«Ամուլսարը սար է մնալու». Սփյուռքի ձայնը. Տեսանյութ

«Ամուլսարը սար է մնալու». Սփյուռքի ձայնը. Տեսանյութ

«Ամուլսարը սար է մնալու» շարժմանը միացել են նաեւ տասնյակ ակտիվիստներ՝ Սփյուռքի տարբեր համայնքներից:  Նրանք տեսանյութ են պատրաստել, որով իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի բնապահպաններին՝ վստահ լինելով, որ Ամուլսարը սար է մնալու: Սփյուռքի ակտիվիստների թիվն օրեցօր համալրվում է: Նրանք քարոզչական ակցիաներ են իրականացնում Բոստոնում, որտեղ գործում է  «Զորավիգ» սփյուռքյան շարժումը,  Փարիզում, որտեղ գործում է «Շարժում» երիտասարդական միությունը,  Ստամբուլում, որտեղ ակտիվիստական գործունեությամբ  աչքի է ընկնում  «Նոր Զարթոնք» հայկական առաջադեմ կազմակերպությունը, իսկ Բեյրութի ակտիվիստներին միացել է նշանավոր ռեժիսոր Նիկոլ Բեզջյանը:  Շարժմանն  իրենց ձայնն են միացրել նաև ԱՄՆ Յուտա նահանգի  կենտրոն Սոլթ Լեյք Սիթիում, Օքլենդում ապրող հայեր:

Սփյուռքն իր ձայնը հնչեցնում է ինչպես տեսանյութերով, այնպես էլ՝  #ամուլսարը_սար  հեշթեգով եւ թուիթերյան գրառումներով: