image

Կյանքի է կոչվել Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը

Կյանքի է կոչվել Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ կյանքի է կոչվել Հայաստանում հաստատված սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակը:

Գրասենյակի գործառույթն է խորհրդատվական օգնություն տրամադրել Հայրենիքում հաստատված մեր հայրենակիցներին, ճիշտ ուղղորդել նրանց խնդիրների լուծման հարցում:

Գրասենյակը խորհրդատվություն կտրամադրի  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, կացության, վարորդական  իրավունք ստանալու, գրանցման, հայկական բանակում ծառայելու, նաև կրթական, առողջապահական, ապահովագրության, աշխատանքային, շարժական և անշարժ գույքի գրանցման և այլ հարցերում:

Խնդիրների լուծման համար գրասենյակը նաև պատրաստ է դիմել պատկան մարմիններին ու կառույցներին, պաշտոնատար անձանց:

Սփյուռքահայերի խորհրդատվության գրասենյակի հասցեն է՝ Հանրապետության 30, «Սիմոն Վրացյան» կենտրոն, 1-ին հարկ, 16-րդ սենյակ:

Դիմատետրի էջ՝ Հայրենադարձ/ Repat

Հեռախոսահամար՝ 094-94-519-119

Էլ. հասցե՝ hayrenatarts@gmail.com

Գրասենյակն աշխատում է ամեն օր` Երևանի ժամանակով 11:00-15:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից: