image

Հոգևորական է կարգալույծ եղել. միաբանների հանդեպ ուժ է կիրառել, անհնազանդ և անկարգապահ վարք է ունեցել

Հոգևորական է կարգալույծ եղել. միաբանների հանդեպ ուժ է կիրառել, անհնազանդ և անկարգապահ վարք է ունեցել

Երուսաղեմի  Սրբոց Հակոբյանց Միաբանության  անդամներից  Տեր Էմմանուել  վրդ. Աթաջանյանը  կարգալույծ է  հռչակվել։ Այս մասին «Արեւելք»-ը  տեղեկություն ստացավ Երուսաղեմից:  Երիտասարդ   վարդապետին  կարգալույծ անելու որոշումն ընդունել է Երուսաղեմի հայոց պատրիարրք Տ. Նուրհան արք. Մանուկյանը: Հրապարակված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ պատրիարքությունը նման որոշում է կայացրել՝ վարդապետի անհնազանդ վարքի,  իր  միաբանակից  եղբայրների հանդեպ   անարդար  կերպով  ուժ կիրառելու և  անկարգապահության  համար։