image

5 տարի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ գերի եղած հայուհին վերադարձվել է

5 տարի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ գերի եղած հայուհին վերադարձվել է

Սիրիայի Ռաքքա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գերեվարված հայուհին վերադարձվել է: Նա կաթոլիկ հայ է՝ Ռաշել Դայել Արմանդո անուն-ազգանունով, հայտնում է «Արեւելքի» աղբյուրը, նշելով, որ այսպիսի անունները բնորոշ են կաթոլիկ հայերին, որոնք նաև «Իսլամական պետություն» միավորման ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Ռաքքա քաղաքում են ապրել:

16-ամյա Ռաշելը գերի է ընկել 2014 թվականին, երբ 11 տարեկան էր:  Ահաբեկիչների մոտ անցկացրած նրա հինգ  տարվա կյանքի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Նա, այլ գերիների հետ, ազատվել է Բաղուզ շրջանում քրդական ջոկատների և ահաբեկիչների մղած թեժ մարտերի  արդյունքում: «Արեւելքի» տեղեկություններով, իմանալով նրա հայ լինելը, աղջկան պաշտոնական արարողությամբ  հանձնել են Սիրիայի Ջեզիրե շրջանի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Տեր Անդրանիկ ծայրագույն վարդապետ Այվազյանին (ներքևի լուսանկարում):

 

 



Լուսանկարներ Ռաշելի՝ հայերին հանձնելու արարողությունից