image

«Մեր մայրերը հավասար չեն այդօրինակ սեռական կողմնորոշում դրսևորող կանանց» «ԿԱՄՔ»-ի Հայտարարությունը

«Մեր մայրերը հավասար չեն այդօրինակ  սեռական կողմնորոշում դրսևորող կանանց» «ԿԱՄՔ»-ի Հայտարարությունը

Սույնով, Հայկական Արժեքների Պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը դատապարտում է Կանանց ռեսուրսային ՀԿ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի 2019թ. մարտի 8-ին ունեցած ելույթում հնչեցրած մտքերը:

ՀՀ Ազգային Ժողովում «քաղաքացիական հասարակություն-ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» միջոցառման շրջանակներում երկու զավակների մայր, Լ. Ահարոնյանը, Հայաստանի բոլոր կանանց, իր բառերով՝ մեր քույրերին, մայրերին և դստրերին, նույնիսկ սահմանամերձ բնակավայրերում բնակվող կանանց և հերոսածին մայրերին հավասարացրել է լեզբի, բիսեքսուալ, տրանս կանանց, և մարմնավաճառուհիների հետ:

Ավելին՝ նա հրապարակել է այն կարծիքը, որ մեջբերում ենք, «հայ կանանց միակ նպատակը մայր դառնալը չէ, շատ ուրիշ նպատակներ էլ ունենք»։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի դահլիճում ելույթ է ունենում մի անձնավորություն, ով հանգիստ հայտարարում է, որ մեր մայրերը հավասար են այդօրինակ վարք և սեռական կողմնորոշում դրսևորող կանանց, և որ հայ կնոջ տիպարը հետայսու զավակ ցանկացող հայ ընտանիքի մայրը չէ, այլ ի միջայլոց նաև այլ նպատակներ ունեցող հոռի բարքերի տեր կանայք:

Մենք արդեն հայտարարել ենք, և զգուշացրել, որ մենք թիրախ չենք դարձնում միասեռականներին, այլ այդ հոռի բարքերը քարոզող նման անձնավորություններին:

Արդ,Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին հորդորում ենք՝ մեր ժողովրդի ներկայացուցչական ամբիոնը զերծ պահել նման սրբապղծությունից, իսկ Հայաստանում նման քարոզչություն թույլ տվողներին և կազմակերպողներին հրավիրում ենք զգաստության, քանի որ արդեն լցվել է մեր ավանդապաշտ ժողովրդի համբերության բաժակը:

Հայկական Արժեքների Պահպանության 
«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

09 Մարտ, 2019
Երևան