image

«ԳՈՀԱՐ»-ի նոր առցանց հարթակը՝ հայ երգի սիրահարների համար անկրկնելի նվեր (Տեսանյութ)

«ԳՈՀԱՐ»-ի նոր առցանց հարթակը՝ հայ երգի սիրահարների համար անկրկնելի նվեր (Տեսանյութ)

Արդեն  մի քանի ամիս է՝ «ԳՈՀԱՐ»-ն իր հանդիսատեսին և ունկնդիրներին է ներկայացել  նոր և սպասված նորությամբ՝ երաժշտական հավելվածով։ Այսպիսով, բոլոր ժամանակների սիրված հայկական երգերը, «ԳՈՀԱՐ»-ի վերջին նորությունները, հոլովակներն ու նկարները հասանելի են մեկ հարթակի վրա: 

Հավելվածում ունկնդիրը կարող է վայելել ԳՈՀԱՐ Սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի 5 ալբոմները՝ իրենց շուրջ 300 երգերով։ Հավելվածի առավելություններից գլխավորը թերևս այն է, որ երգերը լսելուն զուգահեռ ունկնդիրները հնարավորություն ունեն նաև ընթերցել երգերի բառերը՝ երկու լեզվով՝ հայերեն և հայերենը՝ լատինատառով տառադարձված։ Մասնագետների գնահատմամբ՝ ԳՈՀԱՐ-ի այս հավելվածն իսկական երաժշտական հանրագիտարան է՝ հայ երգն ու մշակույթը գնահատողների համար։ Օգտվողները կարող են նաև անմիջապես հավելվածի միջոցով այցելել «ԳՈՀԱՐ»-ի բոլոր կայքերն ու պաշտոնական էջերը, ինչպես նաև ցանկացած պահի կապ հաստատել «ԳՈՀԱՐ»-ի հետ։ «ԳՈՀԱՐ»-ն իր առաքելությանը հավատարիմ մնալով  շարունակում է  աշխատանքը՝ հայ երգի և մշակոյթի պահպանման և տարածման գործում, և  նոր հավելվածը դրա վառ ապացոյցներից է։

 

Նշենք նաև, որ հավելվածն անվճար է, և ցանկացողներն այն կարող են ներբեռնել App Store-ից կամ Play Market-ից։