image

Արցախը Տարածք Չէ՛ • Արցախը Սրբազան Հայրենի՛ք է. «ԿԱՄՔ»ը հրավիրում է հանրահավաք

Արցախը Տարածք Չէ՛ • Արցախը Սրբազան Հայրենի՛ք է. «ԿԱՄՔ»ը  հրավիրում է հանրահավաք

Հայկական արժեքների պաhպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը կոչ է անում մասնակցել փետրվարի 26-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին: 


Միաժամանակ ընդգծում ենք, որ հանրահավաքը չունի և չի կարող ունենալ որևէ նեղ անձնային, խմբային կամ առավելևս՝ քաղաքական շահեր հետապնդող դրդապատճառներ: 
Մենք հարկ ենք համարում արձանագրել, որ հակված չենք մտածելու, որ հայրենի իշխանությունները հանուն ինքնանպատակ խաղաղության կարող են գնալ ապազգային քայլերի՝ հակառակորդի հետ քննարկելով հնարավոր զիջումներ կամ փոխզիջումներ տարբերակները:
Մյուս կողմից, հանրահավաքը դիտարկում ենք լրացուցիչ աջակցություն երկրի վարչապետին՝ բանակցային գործընթացում ազգային ու պետական շահերի վստահ ու վճռական առաջմղման տեսանկյունից:
Վստահ ենք, որ իրական արտաքին սպառնալիքի և կամ գործընթացի ոչ հայանպաստ ընթացքի դեպքում հարյուր հազարավոր հայեր պատրաստ են պաշտպանել հայրենիքը և հարկ եղած դեպքում պարտադրել իրենց դիրքորոշումը: Այս տեսանկյունից, ևս մեկ անգամ կարևորում ենք բոլորի մասնակցությունը հարահավաքին:
Կոչ ենք անում հասարակական-քաղաքական կազմակերպություններին, քաղաքացիական խմբերին, հանրային այս կամ այն հատվածի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել հանրահավաքին և հաստատել այն պարզ ճշմարտությունը, որ հայ զինվորի կողմից վերահսկվող հայրենիքի ամեն մի միլիմետր հողը հայի հայրենիքի անբաժան և անօտարելի մասն է: Մենք հայտարարում ենք, որ հայրենիքը ոչ թե տարածք է, այլ կենսատարածք, սրբազան հող: 
Ուստի՝ հայրենիքը մեկն է ու ամբողջականը և համազգային այս հիմնախնդիրը իր լուծումը պետք է ստանա միայն մեկ տարբերակով՝ Հայաստանի Հանրապետությանը Արցախի միացմամբ:

Հայկական Արժեքների Պաշտպանթյան «ԿԱՄՔ» Հասարակական Նախաձեռնթյն 18 փետրվարի, 2019թ. Երևան