image
Հրատապ լուրեր:

Հարազատներն ու ընկերները փնտրում են Փարիզի ահաբեկչության ժամանակ կորած հայ աղջկան

Հարազատներն ու ընկերները փնտրում են Փարիզի  ահաբեկչության ժամանակ կորած հայ աղջկան

Փարիզից մի խումբ հայեր «Արեւելքին» տեղեկացրին, որ փարիզաբնակ Լոլա Ուզունյանը նոյեմբերի 13-ի ահաբեկչության ժամանակ կորել է: Երեք օր է` ընտանիքը Փարիզի և արվարձանների բոլոր հնարավոր վայերում փնտրում է աղջկան, սակայն առայժմ ոչ մի տեղեկություն չկա, թե որտեղ կարող է լինել 17-ամյա հայուհին: Ոստիկանությունն Ուզունյանների  ընտանիքին հորդորել է սպասել մինչև երկուշաբթի, մինչև վերջնական ճշտվեն ահաբեկչությունից տուժածների ցուցակները: 

Լոլա Ուզունյանը նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել է   Eagles of Death Metal խմբի համերգին:  Ահաբեկիչները գրոհել են «Բատակլան» համերգասրահ, որտեղ տեղի էր ունենում համերգը, պատանդ վերցրել  սրահում գտնվողներին:   Ավելի քան 100 մարդ է սպանվել ահաբեկչության ժամանակ, կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ: Լոլա Ուզունյանի հայրը խառնաշփոթի ժամանակ կորցրել է աղջկան, մեկ օր հետո հայրը տուն է հասել, իսկ Լոլայից մինչև հիմա տեղեկություններ չկան:  Լոլա Ուզունյանը ընկերների մոտ չի ապաստանել: Ընկերները խնդրում են  Լոլայի մասին տեղեկությունների դեպքում զանգահարել 0610773491 հեռախոսահամարով: