image

Լիբանանահայ քահանան այցելութիւն տուած է բուժում ստացող 13-ամեայ պատանի Աւետիսին

Լիբանանահայ  քահանան    այցելութիւն տուած  է բուժում ստացող    13-ամեայ պատանի  Աւետիսին

Պէյրութի  Նոր Սիս   թաղամասի  Սուրբ Սարգիս եկեղեցւոյ ծխատէր քահանան    այցելութիւն մը տուած է հիւանդանոցին մէջ  բուժում ստացող հայ  պատանիին։

Այս   մասին «Արեւելք»   տեղեկութիւն ստացաւ  Պէյրութէն։ Մեր  աղբիւրը   նաեւ նշեց, որ  Տ.   Յակոբ  քհնյ. Պզտիկեանը անհատական նախաձեռնութիւն     վերցնելով    այցելած է  հիւանդանոց   եւ աղօթք  կատարած է պատանի Աւետիս  Գրիգորեանի     բուժման  համար։

Երեւոյթը   ուսանելի  է   յատկապէս  այս  օրերուն,  երբ  հազար ու մէկ  կողմերէ   հարուածի  տակ  կ՚առնուի   Հայաստանեայց  Առաքելական   Եկեղեցին։

Տէր  հօր  կատարածը   փոքր   նուիրուածութիւն մըն է,  սակայն   երբ  այդ  մէկը տեղադրենք այսօր  տիրող  մթնոլորտին մէջ,  ապա   իրավիճակը      կտրուկ    կերպով կը փոխուի    եւ   նման  արարքի մը   թողած  տպաւորութիւնը   կը ստեղծէ  անմիջական   յարգանք եւ   կ՚ամրացնէ  մեր  սէրը   առ եկեղեցին։

Յիշեցնենք, որ Աւետիս Գրիգորեանը   (13 տարեկան) կարիքն  ունի մեր օժանդակութեան  եւ արեան քաղցկեղէ  տառապող     հայ  պատանին    արդէն  իսկ սկսած է   ստանալ  համապատասխան  բուժումներ։  

Աւետիսի  գործողութեան   ծախսերը  կը հասնին     150  հազար  ԱՄՆ  տոլարի, անոր հարազատները   սկսած են   դրամական օժանդակութիւններ հաւաքելու  արշաւի։

 Պէյրութ   ապրող  մեր պատանի  հայրենակիցին   նիւթական  փոխանցումներ  կատարելու համար     մեր հայրենակիցները  պէտք է           օգտուին հետեւեալ   դրամատնային հաշիւներէն ՝

 

 

 

Bank account details for Avedis Krikorian

 

FRANSABANK

 

 

Account USD:

 

0121USD15150470h88603

 

IBAN: LB4800010121USD1515047088603

 

BIC CODE: FSABLBBXAXXX