image
Հրատապ լուրեր:

Նիկոլ Փաշինյանն Անթիլիասում ներկա է լինելու Արամ Ա-ի ձեռնադրության 50-ամյակին նվիրված պատարագին

Նիկոլ Փաշինյանն Անթիլիասում ներկա է լինելու Արամ Ա-ի ձեռնադրության 50-ամյակին նվիրված պատարագին

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 21-22-ը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանելու է Լիբանան, ուր մի շարք պաշտոնական հանդիպումներից բացի ներկա է լինելու նաև  կիրակի՝ հոկտեմբերի 21-ին Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի  ձեռնադրության 50-ամյակի պատարագին:  Այդ մասին տեղեկանում ենք Անթիլիասից: 

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենալու նաև հայկական համայնքում: