Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 21-22-ը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանելու է Լիբանան, ուր մի շարք պաշտոնական հանդիպումներից բացի ներկա է լինելու նաև կիրակի՝ հոկտեմբերի 21-ին Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ձեռնադրության 50-ամյակի պատարագին: Այդ մասին տեղեկանում ենք Անթիլիասից:
Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենալու նաև հայկական համայնքում: