image

Մահացել է Շառլ Ազնավուրը

Մահացել է Շառլ Ազնավուրը

94 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

BBC-ն, հաղորդելով լուրը, նշում է, որ հայտնի երգիչն նաեւ կինոդերասան էր, երգահան, գրող,  հասարակական գործիչ։

Աշխարհում ամենահայտնի հայը խոշոր բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանի համար: Նա  2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր  եւ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Նրա անունն ու երգերը հավերժ կմնան  պատմության մեջ: