image
Հրատապ լուրեր:

Սփյուռքի նախարարը Հալեպում. Լուսանկարներ

Սփյուռքի նախարարը Հալեպում. Լուսանկարներ

Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի հանրապետության Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը  Դամասկոսի ազգային առաջնորդարանում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ եպս. Նալբանդյանի, Դամասկոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովսեփ եպս. Առնաությանի, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի և Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր Նորա Արիսյանի հետ: Նախարարը Դամասկոսի հայկական եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ներկաները հնարավորություն են ունեցել  սփյուռքի նախարարին հղել իրենց մտահոգող հարցերը:

Երեկ նախարարը Դամասկոսից մեկնել է Հալեպ և հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Հուսեյին Դիաբիի հետ: Այնուհետև նա շրջել է Հալեպի Նոր գյուղ հայկական թաղամասում, հանդիպել և զրուցել է այնտեղ բնակվող սիրիահայերի հետ, ծանոթացել նրանց առօրյային: 
Նախարարն առանձին հանդիպում է ունեցել նաև Հալեպի հայ համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Հայոց Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, Կաթողիկե Հայոց Եկեղեցու Բերիո թեմի առաջնորդ Արժանապատիվ Տեր Պետրոս արքեպիսկոպոս Միրիաթյանը, Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ Վերապատվելի Հարություն Սելիմյանը, Հայ Հեղափոխական Դաշնակցության կուսակցապետ Կարօ Եուզպաշյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կուսակցապետ Ավետիս Խոշաֆյանը, Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Կարօ Շուշանյանը, ՀԲԸՄ Սիրիայի Շրջանակային հանձնաժողովի ատենապետ Ներսես Ներսոյանը, Սիրիայի Օգնության Խաչի շրջանային վարչության ատենապետուհի Հռիփ Կանանյանը, Սիրիայի Խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլաբոշյան-Պողիկյանը:

 


 

 

 

 

 


 

 

 

Երեկոյան  նախարար Մխիթար Հայրապետյանը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը և ելույթ ունեցել: Հանդիսությանը մասնակցում էին սիրիահայ համայնքի շուրջ 450 ներկայացուցիչներ: