image

Սիրիայում անհետացած 14 ռուս զինծառայողների ճակատագիրը մնում է անհայտ

Սիրիայում անհետացած 14 ռուս զինծառայողների ճակատագիրը մնում է անհայտ

Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ ռուսական հետախուզական «Իլ-20» ինքնաթիռն անհետացել է Սիրիայում։ Ինքնաթիռում գտնվել են 14 զինծառայողներ, նրանց ճակատագիրը մնում է անհայտ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ինքնաթիռն անհետացել է Միջերկրական ծովի օդային տարածքից՝ Սիրիային ուղղված իսրայելական ավիացիայի հարվածների և ֆրանսիական «Auvergne» հածանավից հրթիռների արձակման ժամանակ։ 

Սիրիայի ափից 35 կմ հեռավորության վրա՝ Հմեյմիմ ավիաբազա վերադարձի ժամանակ օդանավն անհետացել է ռադարներից, երբ իսրայելական 4 F-16 ինքնաթիռներ հարձակում են գործել Լաթաքիայում սիրիական օբյեկտների վրա։

Ռուսական ավիաբազայի հրամանատարությունը կազմակերպել է որոնողա-փրկարարական գործողություն: 

Իսրայելական կողմը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը: