Քուվեյթահայ գործարար, հրապարակախոս Կիրակոս Գույումջյանը գործնական առաջարկ է անում՝ սփյուռքահայերին. Հայաստան գալուց առաջ չընկնել գնումների վազքի մեջ եւ անհրաժեշտ ամեն ինչը գնել Հայաստանից, քանի որ նկատել է, որ Հայաստանում ամեն ինչ կա, ընդ որում՝ բարձր որակի: Վստահ է, որ դրանով ոչ միայն ժամանակ կխնայեն ճանապարհորդելուց առաջ, այլեւ օգտակար կլինեն Հայաստանին: Նա այդ գաղափարը ներկայացրել է նաեւ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին. վերջինս ողջունել է սփյուռքահայի առաջարկը: Կիրակոս Գույումջյանը նաեւ գործնական այլ առաջարկներ է անում Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման մասին: Մանրամասները՝ տեսանյութում.