image

Ես ամաչում եմ Յարութի դէմ եղածի համար. Ամերիկահայ երգիչ

Ես  ամաչում եմ Յարութի   դէմ  եղածի  համար. Ամերիկահայ երգիչ

«Լոս  Անճելոսի մէջ    կատարուած   դէպքը    բոլոր առումներով  ալ  մերժելի է»  այսօր  այս մասին     «Արեւելք»ին կարծիք յայտնեց  ամերիկահայ   երգիչ     Զարեհ  Թեւանը:

  Զարեհ  Թեւան  անդրադառնալով   Կլէյնտէլ   քաղաքին  մէջ   Յարութ  Փամպուքճեանին  (յայտնի նաեւ «Ձախ  Յարութ»    անունով)  դէմ եղած    ցուցական  արարքին      մասնաւորապէս   ըսաւ «Խօսքս յղում եմ յատկապէս  կլէյնտէլահայ դպրոցականներին ու ուսանողներին,որոնք հաւաքուած են եղել Կլէյնտէլի քաղաքապետարանի մօտ կայացած տօնախմբութեանը։ Երէխեք ջան,  որ Հարութին անհարգել ու բոյքոթել էք իր ելոյթի ժամանակ, մինչեւ հիմա ձեր ծնողներին հարց  տուել  էք , թե ու՞մ երգերի ազդեցութեան  տակ  են սիրահարուել ու ամուսնացել, որ դուք ծնուել եք, ու թե ձեզանից քանի՞սն են պարտական Յարութին իրենց ծնունդի համար։ Իսկ թե ձեզանից քանի՞սն են էսօր գրում, կարդում ու խօսում հայերեն, որ համայն հայութեան համար 50 տարիներ ի վեր ծառայած երգչին նման կերպ էք արձագանգում»:

  Ան նաեւ    նկատել տուաւ,  որ նման   մօտեցում  անընդունելի է  ափսոսանք   յայտնելով   եղածին համար: Ան այս  առումով   ալ  յորդորեց  բոլորին  հեռու  մնալ  նման   վիրաւորական մօտեցումներէ:

 Թեւան  այս առումով նշեց, թէ    անընդուելի է   եղածը  եւ «Ձեր ու ձեր ծնողների փոխարեն ամաչում եմ էս խայտառակութԻւնից, էս արդեն չեղավ, 50 տարի հայ երգը ամբողջ աշխարհում տարածած ու սէր վայելած արթիստի հետ    էք նման կերպ վարւում, դուք հասկանում է՞ք, մի հատ ուշքի եկէք ու սթափւէք, թաւշեայ յեղափոխութեան հիմքում սէրն ու հանդուրժողականութիւնն է ապաւինում, իսկ դուք բոլոր ժամանակների սիրոյ և հայրենաբուխ երգիչին էք անարգում։ Զգոյշ քայլէք»:

 Յիշեցնենք, որ     օրեր  առաջ   խումբ մը կլէյնտըլահայեր  «ցուցադրական  արարք»ով   փորձած էին անարգել   երգիչ Յարութը,  որուն   հետեւանքով ալ  ան ստիպուած  եղած էր  հեռանալ   տօնախմբութեան    վայրէն: