image

Արսեն Արծրունուն տեղափոխել են Արմավիր բանտ

Արսեն Արծրունուն տեղափոխել են Արմավիր բանտ

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն այսօր տեղափոխել են Արամվիր բանտ: Այդ մասին տեղեկացանք նրա հարազատներից, որոնք բազմիցս ահազանգել են, որ դատապարտման մեջ գտնվող Արսենը առողջական լուրջ խնդիրներ ունի եւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նրան համապատասխան բուժօգնություն  հնարավոր չէ ցուցաբերել: Ավելին, վիճակը, գնալով հնարավոր է բարդանա, եւ բարդությունները կանխելու համար Արսենի հարազատները, նրան ճանաչողներն ու նրա կյանքին ծանոթ մարդիկ, բազմաթիվ հանրային գործիչներ, սփյուռքահայեր դիմել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ օրենքի եւ մարդասիրության սկզբունքների սահմաններում աջակցել՝ փրկելու նրա կյանքը: Նրանք պատրաստ են օգնել Արսենի բուժման հարցում եւ համարում են, որ լավագույն բուժումը նա կարող է ստանալ իր ծննդավայր Լիբանանում՝ հարազատների միջավայրում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին բանտում հիվանդություն է ձեռք բերել. նա տառապում է վահանաձեւ գեղձի բարդ հիվանդությամբ, որը, ըստ մասնագետների, բանտային պայմաններում եւ առանց երկարաժամկետ, հետեւողական խնամքի եւ բժշկական լուրջ միջմտության, չի կարող բուժվել:

Հարազատները հույս ունեն, որ  Արթիկից Արմավիր տեղափոխելը Արսենի առողջական հարցերին աջակցելու եւ բազում խնդրանքներին ընթացք տալու առաջին քայլն է: