image

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունուն չեն հետազոտել. Առավոտ

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունուն չեն հետազոտել. Առավոտ

Մարտի 12-ին փաստաբաններ Նարինե Ռշտունին, Ռոբերտ Ռեւազյանն ու նոր ներգրավված պաշտպան Հայկ Ալումյանը տեսակցել են ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն և տեղեկացել են, որ հետազոտությունները չեն արվել, բժիշկի նշանակված դեղորայքը նրան չեն տրամադրել: Արսեն Արծրունու պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Ռշտունին  Aravot.am-ին տեղեկացրեց, որ մարտի 2-ին իր պաշտպանյալը հետազոտվել է «ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոնի գլխի և պարանոցի ծառայության ղեկավար բ.գ.թ. Ա.Բադալյանի կողմից, նրա մոտ արձանագրվել էր կլինիկական ախտորոշում՝ «վահանաձև գեղձի բազմահանգուցավոր ախտահարում»: Ըստ պաշտպանի, բժիշկը խորհուրդ էր տվել կատարել մի շարք հետազոտություններ, նշանակել էր դեղորայք՝ «Լևոթիրոքսին» և «Նովա-ռելաքս»: Ն.Ռշտունին մարտի 5-ին դիմել է ՀՀ Արդարադատության նախարարին, ներկայացրել է կոնսուլտացիոն թերթիկի պատճենը և խնդրել է հանձնարարել համապատասխան աշխատակիցներին անհապաղ կազմակերպել Արսեն Արծրունուն անհրաժեշտ հետազոտությունների անցկացումը: 

Մանրամասները՝ կայքում