image

Ինչո՞ւ չկայացավ Արսեն Արծրունու բողոքի հիման վրա նշանակված նիստը

Ինչո՞ւ չկայացավ Արսեն Արծրունու բողոքի հիման վրա նշանակված նիստը

Հայաստանյան լրատվամիջոցները փետրվարի 25-ին տեղեկացրեցին, որ ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու հարազատները դիմել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն: Սպասվում էր, որ այսօր Վերաքննիչ դատարանում կավարտվի եւ կհրապարակվի Արսենի բողոքի հիման վրա կայացրած որոշումը, սակայն այդպես չեղավ: Լրատվամիջոցները Վերաքննիչ դատարանի շենք դեռ չհասած, փաստաբաններից տեղեկացան, որ նիստը չի կայանալու, այն հետաձգվել է մինչ մարտի քսանը: Թե ինչո՞ւ, որեւէ մեկը չի կարող հայտնել, քանի որ ըստ էության նիստն անգամ «չի բացվել» ու «չի փակվել»: Ողջամիտ դիտորդի գնահատմամբ, նիստը հետաձգվելն անուղղակի կապ կարող է ունենալ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն ուղղված Արսենի հարազատների նամակի հետ: Եւ սա այն դեպքում, երբ նրա պաշտպաններ Նարինե Ռշտունին եւ Ռոբերտ Ռեւազյանը նախորդ նիստի ժամանակ դատարանին ներկայացրեցին Արսեն Արծրունու առողջական վիճակի սրման, հետազոտման մասին բժշկական տեղեկանքները, ախտորոշումը` նրա մոտ հայտնաբերվել է հանգուցային խպիպ`զոբ, հասկացնելով դատարանին, որ նրա մեկ օր անգամ դուրս գալը, վաղաժամկետ պայմանական ազատումը հնարավորություն կտա կանխարգելիչ բուժմիջոցառումներին: Հիշեցենք, որ Արսենը քսաներեք տարի է, գտնվում է անազատության մեջ: