image
Հրատապ լուրեր:

Ավանդական հարսանիք Ղամիշլիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավանդական հարսանիք Ղամիշլիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրիայի Ղամիշլի քաղաքում 1984 թվականին տեղի ունեցած այս ավանդական հարսանիքը, որ ժապավենի վրա է նկարահանվել, թվայնացված տեսքով արդեն հասանելի է «Յուշամատեան» հարթակում: «Յուշամատեան»-ը, որ Օսմանյան հայերի բնաշխարհը վերականգնելու ծրագիր է, ուշադրություն է դարձնում հատկապես հայկական ավանդություններին: Հայկական այս  հարսանիքը կազմակերպվել է Տիգրանակերտի՝ Դիարբեքիրի ավանդական հարսանիքների ոգիով: Հարսանիքի երգիչն է եղել Բաբկեն Սիմոնյանը, միջոցառումը կազմակերպել է Ղամիշլիի Համազգային միությունը: Հարսանեկան արարողության ժամանակ կարելի է տեսնել Դիարբեքիրի ավանդույթները, լսել մոռացված երգեր: