image
Հրատապ լուրեր:

Ողբերգություն Ֆլորիդայում. 17 հոգի զոհ են գնացել նախկին աշակերտի կրակոցներին

Ողբերգություն Ֆլորիդայում. 17 հոգի զոհ են գնացել նախկին աշակերտի կրակոցներին

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ավագ դպրոցներից մեկից հեռացված  աշակերտ Նիկոլաս Քրուզը սպանդ է իրականացրել  նույն դպրոցում՝ սպանելով 17 հոգու եւ վիրավորելով տասնյակ աշակերտների, հայտնում են ԱՄՆ ԶԼՄ-ները: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 14-ին` Մայամիից 60 կմ հեռավորությամբ գտնվող Փարքլենդ քաղաքի դպրոցում: Տեղական իշխանությունները հայտնում են, որ դպրոցում է սովորում է 14-ից 18 տարեկան մոտ 3 հազար երեխա:  Դպրոցի ուսուցիչներից մեկը ասել  է, որ սպանդ իրականացրած 19-ամյա աշակերտը խնդիրների պատճառով հեռացված է եղել դպրոցից: theguardian-ը տեղեկացնում է նաեւ, որ  նա ձերբակալված է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին: Մանրամասները՝ ավելի ուշ: