Վերաքննիչ քրեական դատարանում ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու պաշտպամն Նարինե Ռշտունին ասաց.«Արսեն Արծրունին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով 1996 դատապարտվել է մահապատժի , ապա Հայաստանի նախագահի կողմից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Արծրունին երբեք ինքնուրույն սպանություն չի կատարել, այլ իրեն մեղսագրվել է սպանության պատվեր: Նրա ձեռքերն արյունոտ չեն: Դատարանը չի կարող չիմանալ 1996թ. Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը և «Դրո» գործը, որն ուներ քաղաքական ենթատեքստ: Պատահական չէ, որ 1996թ.գործի նյութերը ոչնչացվել են, անկախ այն հանգամանքից, որ դեռ 2 հոգի կրում են ցմահ պատիժ»:
Ըստ պաշտպանական կողմի բողոքի, «Միջագային Ներում (Amnesty International)» կազմակերպությունը մինչև օրս Արսեն Արծրունուն համարում է խղճի դատապարտյալ, իսկ 1994-1998 թվականներին բազում միջազգային կազմակերպություններ պնդել են այն մասին, որ դատապարտյալները չեն ունեցել պատշաճորեն ինքնապաշտպանվելու հնարավորություն։ Արսեն Արծրունու պաշտպաններից ՝ Ռոբերտ Ռեւազյանբի տեղեկացմամբ էլ, եթե մինչև 2003թ նոր քրեական օրենսգրքի ընդունումը ցմահ ազատազրկում նշանակելը տարածված էր, ապա վերջին շուրջ 10-15 տարիների ընթացքում քրեական պատիժներ նշանակելու հարցում փոխվել է ինչպես քաղաքականությունը, այդպես էլ իրավակիրման պրակտիկան.« ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի անգամ մի քանի կետերով որակվող հանցագործությունների համար Հայաստանի դատարանները նշանակել են պատիժներ, որոնք ունեցել են հստակ ժամկետներ, և համաձայն որոնց 23 տարի պատիժ կրած դատապարտյալը ազատ է արձակվելու անգամ մինչև վերջին իսկ օրը պատիժ կրելու դեպքում: Ընդամենը 2 դեպքում է նշանակվել ցմահ ազատազրկում, դատարանները հաշվի են առել հանցագործություն կատարած անձանց առանձնահատկությունները, նախկինում դատապարտված լինելը»:
Ի դեպ, պաշտպան Նարինե Ռշտունին հայտնեց, որ Արսենը բուժհետազոտման է ենթարկվել «նաիրի» կենտրոնում, նրա մոտ հայտնաբերվել է «զոբ», սակայն այն բարորակ է, թե? Չարորակ, լրացուցիչ բուժզննման ժամանակ կպարզվի:Առողջության հետ կապված չկար բողոքում, քանի որ միայն վերջերս են պաշտպանական կողմն այդ մասին տեղեկացել: