image

Գարեգին արք. Բեքչյանը հեռացել է՝ ասելով. «Կեղտոտ խաղերն ու ինտրիգները մեծ չափերի հասան»

Գարեգին արք. Բեքչյանը հեռացել է՝ ասելով. «Կեղտոտ խաղերն ու ինտրիգները մեծ չափերի հասան»

Պոլսո պատրիարքության ընտրված տեղապահ արք․ Գարեգին Բեքչյանը Պոլսո հայոց փոխպատրիարքի պաշտոնում արք․ Արամ Աթեշյանի վերանշանակումից հետո Ստամբուլից հեռանալուց առաջ հրաժեշտի հայտարարություն է արել։

Ինչպես տեղեկանում ենք  «Ակօս»-ից, արք․ Բեքչյանը նշել է, որ վերջին զարգացումները մեկ օրում տեղի չեն ունեցել։ «Ցավոք, ինձ թիրախավորած վերջին դեպքերի միակ նպատակը 85-րդ պատրիարքի ընտրությունները չեղարկելն էր։ Տեղի ունեցածը երկար ու նախագծված աշխատանքի հետեւանք էր, քանի որ կեղտոտ խաղերն ու ինտրիգները մեծ չափերի հասան»,-գրել է արք․ Բեքչյանը։ «Ավելի քան 50 տարի արտերկրում ծառայության լինելուց հետո Թուրքիա գալուս պատճառը 9 տարի շարունակվող անցումային շրջանին վերջ տալն էր: Կարծում էի, որ այս հարցում բավական կլիներ շարժվել հավատով և խղճով, որպեսզի մեր եկեղեցին ու ժողովուրդը պատրիարքի ընտրության գործում հաջողության հասներ: Միայն հիմա եմ հասկանում, թե որքան եմ սխալվել»,-հայտարարել է Բեքչյանը, նշելով, որ հեռանում է Ստամբուլից, քանի որ էությամբ կոնֆլիկտային մարդ չէ: