image

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է Զարուհի Փոստանջյանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդունել է Զարուհի Փոստանջյանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանից տեղեկանում ենք, որ երեկ երեկոյան  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն Անթիլիասի Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է  «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև լիբանանահայ հրապարակախոս, Սփյուռքի նախարարության հասարակական խորհրդի անդամ  Շահան Գանդահարյանը: 

Զարուհի Փոստանջյանն Արամ Ա-ին է ներկայացրել  Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքին առնչվող իր մտահոգությունները, անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք  6-րդ համաժողովին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր հերթին խոսել է  ամուր հայրենիք ունենալու գործում սփյուռքի դերակատարության մասին և հիշեցրել է, որ  այս մասին ինքը ելույթ է  ունեցել Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ: 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել՝ առանց հանդիպումը ներկայացնող լուսանկարի: