image

Կ. Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը Սուրբ Ծննդյան պատարագ չի մատուցել

Կ. Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը Սուրբ Ծննդյան պատարագ չի մատուցել

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը հիվանդության պատճառով չի կարողացել մասնակցել Ստամբուլի հայկական եկեղեցիներում հունվարի 6-ին մատուցված Սուրբ ծննդյան պատարագներին: Այդ մասին «Արեւելքը»  տեղեկանում է Ստամբուլից: Պոլսո առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագը մատուցել է Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, իսկ Արամ արք. Աթեշյանը պատարագ է մատուցել Սամաթիայի Սուրբ Գեւորգ եկեղեցում: Մեր աղբյուրը միաժամանակ տեղեկացնում է, որ հունվարի 5-ին Գարեգին արք. Բեքչյանը Նարըգյուղի Ս. Հովհաննես եկեղեցում նախագահել է  Ճրագալույցի արարողությունը, որի ընթացքում լանջախաչ կրելու արտոնություն է շնորհել քահանայից դասի կրտսերագույն անդամ ու եկեղեցու հոգեւոր հովիվ Արժ. Տ. Պետրոս Քահանա Պուլտուքյանին: 

Պատրիարքարանը նախօրեին նաեւ տարածել է Պոլսո Հայոց Պատրիարքի տեղապահի՝  հայերենով եւ թուրքերենով Սուրբ ծննդյան գիրը, հղված հավատացյալ ժողովրդին: