image
Հրատապ լուրեր:

Հայկական Սուրբ Ծննդեան տօնին պետական արձակուրդ Լիբանանի մէջ

Հայկական Սուրբ Ծննդեան տօնին    պետական արձակուրդ  Լիբանանի  մէջ

 Վաղը  6   յունուարին  Լիբանանի   պետական բոլոր   մարմիններն ու հաստատուլիւններն ու դպրոցները        հայկական  Սուրբ Ծննդեան  տօնին առթիւ  փակ պիտի պահեն իրենց դռները: Այս մասին     որոշում մը հրապարակուած է   վարչապետ Սաատ Հարիրիի   ղեկավարած   կառավարութեան կողմէ:

 Յիշեցնենք,  որ  Լիբանանի  հայկական համայնքը     Թաէֆի մէջ   ստորագրուած  համաձայնութեան      ճամբով    ամրագրուած է, որպէս երկրի      կարեւոր համայնքներէն  մին  գրաւելով  աղիւսակի  7 -րդ  դիրքը: 

  Յատուկ առանձնաշնորհումներ եւ իրաւունքներ վայելող   հայութիւնը   երկրի   128 անդամներէ  բաղկացող խորհրդարանին մէջ    ունի  վեց աթոռներ, որոնք  բաժնուած  են     հայկական  աւանդական  երեք կուսակցութիւններուն  ու ինչպէս նաեւ    գլխաւոր     երկու յարանուանութեանց  ՝ Առաքելական  եւ Կաթողիկէ համայնքներուն   միջեւ: