image
Հրատապ լուրեր:

Վերաբացվել է «Սըրսոքը», որտեղ նաեւ հայ մեծերի գործերն են ցուցադրվում

Վերաբացվել է «Սըրսոքը», որտեղ նաեւ  հայ մեծերի գործերն են ցուցադրվում

Բեյրութում երեկ հանդիսավորությամբ վերաբացվել է «Սըրսոք»  թանգարանը, որը հինգ տարի փակ էր` հիմնանորոգման պատճառով: Միջին Արեւելքում հայտնի արվեստի  կենտրոնը  վերաբացվել է  ժամանակակից տեսքով,  շենքի գետնահարկում եւս երկու ցուցասրահ է ավելացվել, որտեղ նունպես ցուցադրվում են դասական ու ժամանակակից արվեստի գլուխգործոցներ:

«Սըրսոքի»  բացառիկ համարվող  հավաքածուների մեջ կան  հայ նկարիչներ Փոլ Կիրակոսյանի,  Ասատուրի, Զավեն Խդշյանի, Գյուվդերի, Գրիգոր Նորիկյանի գործերից, թանգարանը ներկայացնում է նաեւ ճապոնական փորագրություն, արեւելյան հնագույն քրիստոնեական եւ  իսլամական  արվեստ,  ինչպես նաեւ եւրոպացի եւ արեւելցի  դասական ու ժամանակակակից նշանավոր նկարիչների գործեր:

Թանգարանի մուտքն անվճար է, նոր տնօրենն է Լիբանանի նախկին մշակույթի նախարար Թարեք Միտրին: