image

Հայ երիտասարդները ջազային եւ էստրադային ձեւավորմամբ շարական են երգել. Տեսանյութ

Հայ երիտասարդները ջազային եւ էստրադային ձեւավորմամբ շարական են երգել. Տեսանյութ

Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Կանադայի թեմին պատկանող Լավալի  Սուրբ Գեւորգ եկեղեցում մի խումբ հայ երիտասարդ երաժիշտներ ժամանակակից ոճով մասնակցել են կրոնական  արարողության ժամանակ տեղի ունեցած  շարականների երգեցողությանը:  Լավալում հաստատված հալեպահայ Հարութ Գիլոյանի եւ նրա ընկերների կազմած երգչախումբը կոչվում է «Մեղրաշունչ»՝ ի պատիվ  Կանադայի  թեմի նախկին առաջնորդ Տ. Մեղրիկ եպս. Բարիքյանի, որ  մեծ ներդրում  է ունեցել    երաժիշտների  հոգեւոր կրթության  գործում: 

«Փառք ի Բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն» շարականը խումբը երգում է ջազային եւ էստրադային ձեւավորմամբ: