image
Հրատապ լուրեր:

Գարեգին արք. Բեքչյանը հայտնել է, թե ում է տեսնում իր փոխարեն

Գարեգին արք. Բեքչյանը հայտնել է, թե ում է տեսնում իր փոխարեն

Պոլսո պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը, որ միաժամանակ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդն է, «Արեւելքի» հետ զրույցում հայտնել է, որ թեմի առաջնորդի պատոնից հրաժարական է տալու 2018-ի հունվարին, երբ թեմում նոր առաջնորդի ընտրություն լինի:

Պոլսո պատրիարքի տեղապահի պաշտոնը ստանձնած Գարեգին արք. Բեքչյանին Գերմանիայում այժմ փոխարինում է հայր Սերովբե Իսախանյանը: Հենց նրան էլ Գարեգին արք. Բեքչյանը տեսնում է իբրեւ Գերմանահայոց թեմի առաջնորդ: Ընտրությունը կատարելու է ժողովուրդը:  «Առաջնորդի մի քանի թեկնածուներ կան, Սերովբեն ամենափորձառուն է ու ամենախելոքը:  Մյուսներն ավելի երիտասարդ են»,-«Արեւելքի» հետ զրույցում ասաց Գարեգին արք. Բեչքյանը, նշելով, որ թերեւս Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի թեկնածուներ լինեն  Արմաշ Սրբազան Նալբանդյանը, Անուշավան Ժամկոչյանը... Վերջինիս մասին ասաց, որ Գերմանիայում ծառայել է, գերմաներեն էլ սովորել է:

Իսկ գերմանահայոց թեմի աշխատանքների մասին հայտնեց, որ իր Պոլիս գնալուց հետո աշխատանքները բնական հունով ընթանում են, ինքը գոհ է:

«Արեւելքի» այն հարցին, թե Պոլսո պատրիարք ընտրվելուց հետո պատրիարքարանում պատրաստվո՞ւմ է փոփոխություններ անել, Գարեգին արք. Բեքչյանը պատասխանեց. 

«Աշխատանքի ռիթմի պակաս կա, համակարգ չկա, կարող է եւ փոփոխություններ լինեն, բայց հիմա ժամանակը չէ: Հիմա դրանով չենք կարող զբաղվել,  ահագին աղմուկ կլինի, եթե հիմա դա անենք: Բուն գործը կխանգարվի»