Հայաստանի մէջ տեղի կ՚ունենան արտահերթ ընտրութիւններ... Հայ ժողովրդի մէջ կա՞յ մէկը, որ մտահոգութիւն չունենայ Արցախի հարցում. Լեւոն Տէր-Պետրոսեան... Փարիզի ցոյցերը աննախադէպ էին. Ձերբակալուածներու թիւը հասած է 1550-ի... «Դեղին բաճկոն» շարժումը նահանջի կը մատնէ Մաքրոնը...
«Հռոմի Պապի խոսքերը ստիպեցին ինձ մտորել՝ ո՞վ է հայ երիտասարդը». Իտալիայի հայ տաղանդները համախմբվում են
«Հռոմի Պապի խոսքերը ստիպեցին ինձ մտորել՝ ո՞վ է հայ երիտասարդը». Իտալիայի հայ տաղանդները համախմբվում են
28 Փետրուար 2017 , 10:40

Համաձայն Time to Analyze անկախ վերլուծական կենտրոնի ուսումնասիրությունների՝ աշխարհում հայերի թիվն անցնում է 10 միլիոնից:

Հաշվարկներն իրականացրել են աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական կառույցների, ինչպես նաեւ միգրացիոն ծառայությունների տրամադրած տվյալների հիման վրա:

Ըստ այդմ՝ պարզվել է, որ ընդհանուր առմամբ աշխարհում ապրում է 10.297.770 հայ, որից 8.140.500-ը՝ Հայաստանի ու Արցախի սահմաններից դուրս:

Ըստ նույն ուսումնասիրության՝ Իտալիայում բնակվում է շուրջ 4.000 հայ: Իտալիայում հայերը հաստատվել են դեռեւս 6-7-րդ դարերում եւ աչքի են ընկել մշակույթի, գիտության տարբեր ճյուղերի, առեւտրի ոլորտներում: Իտալահայության գիտամշակութային ակտիվ կյանքի վառ վկայությունն է 1512թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի կողմից տպագրված հայերեն առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը», ինչպես նաեւ 1717թ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնումը:

Իտալիայի հայությունն այսօր էլ ակտիվ գիտամշակութային գործունեություն է ծավալում: Կազմավորվել  ու շարունակում են կազմավորվել ազգային կյանքը կազմակերպող հասարակական, մշակութային, բարեգործական, երիտասարդական բազմաթիվ միություններ, խմբակներ, որոնց գործունեության հիմնական նպատակը հայապահպանությունն է ու հայ-իտալական հարաբերությունների զարգացումը: Այդ կազմակերպությունների շարքում է «Իտալիայի Հայ Տաղանդների միություն»Unione Talenti Armeni d'Italia-») կազմակերպությունը, որը հիմնվել է բոլորովին վերջերս՝ 2016թ. դեկտեմբերին՝ իտալահայ գիտնական՝ «Սուրբ Աթոռը եւ հայերի ջարդը Օսմանյան կայսրությունում» աշխատության հեղինակ՝ Վալենտինա Կարախանյանի նախաձեռնությամբ:


 


 

 

Ինչպես «Արևելք»-ին պատմում է Վալենտինա Կարախանյանը, Վատիկանի գաղտնի արխիվներում աշխատանք սկսելուց առաջ երկար տարիներ աշխատել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, որն իրեն հնարավորություն է տվել՝ մոտիկից ճանաչելու և հարուստ գործունեություն ծավալելու իտալահայ համայնքի հետ, սակայն այն միշտ եզրափակվել է դեսպանատան շրջանակներում:

«Միշտ մեծ հույս և հավատ է ինձ ներշնչել մեր ազգի տաղանդը. մեր ամենահզոր պոտենցիալն է այն: Հայի տաղանդն այն հարստությունն է, որը ոչ մեկին չի հաջողվել մեզանից խլել: Դա այն կարեւորագույն ձիրքն է, որը մենք կարողացել ենք մեզ հետ տեղափոխել, ապրեցնել, կյանք տալ, զորացնել ու ավելի ամրապնդել, որտեղ էլ որ լինենք»,- նշում է կազմակերպության հիմնադիրը:

Ունենալով այս հավատը և լավ գիտակցելով իտալահայ համայնքի տաղանդների մեծ պոտենցիալը՝ վաղուց էր մտածում, թե ինչպես այն համախմբել  ու ամենկարևորը՝  ինչպես այն ճիշտ արժեւորել օտար ափերում...

Երկար ժամանակ չէր անցել, երբ այդ մտքերին հաջորդեցին կոնկրետ քայլերը: Իտալիայի Հայ Տաղանդների միության ստեղծման համար հիմնարար նախադրյալ հանդիսացավ Հռոմի պապի հայաստանյան այցի շրջանակներում  2016թ. հունիսի 25-ին Հանրապետության հրապարակում հնչեցրած կոչը, երբ, դիմելով հայ երիտասարդությանը, Հռոմի Պապն ասաց. «Սիրելի՛ երիտասարդներ, այս ապագան ձեզ է պատկանում...»:

Այդ օրերին Վալենտինա Կարախանյանը լուսաբանում էր Պապի Հայաստան այցը վատիկանյան հեռուստատեսության համար. նրա վրա մեծ ազդեցություն էր գործել Պապի այդ ելույթը:

«Պապի խոսքերը ստիպեցին ինձ մտորել՝ ո՞վ է հայ երիտասարդը. արդյոք միայն այն երիտասարդը, որ ապրում է հայրենիքու՞մ, Հայաստանի անձնագիր ու քաղաքացիություն ունի, թե՞ հայ երիտասարդը նաեւ նա է, ով անկախ նրանից, թե որ երկրում է ապրում, լեզվին տիրապետում է կամ չի տիրապետում, սակայն իրեն հայ է զգում: Այսպիսով, փորձեցի հասկանալ, թե մենք՝ օտար երկրներում ապրող հայերս, ինչպես կարող ենք արձագանքել այս հզոր ու պարտավորեցնող կոչին: Եկա այն եզրակացությանը, որ դեռ շատ անելիք ունենք, և այդ անելիքը մեր լավագույն ձիրքից պիտի սկսենք, մեր տաղանդից, անկախ նրանից, թե մոլորակի որ անկյունում ենք ապրում... Այսպիսով, հիմնեցի այս վիրտուալ հարթակը՝ «www.unionetalenti.it»-ը, որը հնարավորություն է տալիս մեր տաղանդներին՝ ունենալու իրենց անձնական կայքն ու այնտեղ ներկայացնելու իրենց գործունեությունը»,- ասում է Վ. Կարախանյանը:

Կազմակերպության հիմնական նպատակներից է համախմբել Իտալիայում ապրող հայության լավագույն հատվածն այս հարթակում՝ հնարավորություն ընձեռնելով նրանց եւս մեկ անգամ ինքնադրսեւորվելու: Հարթակը մեծ խանդավառությամբ ընդունվեց իտալահայ համայնքի կողմից ու շատ կարճ ժամանակահատվածում արժանացավ իտալական և վատիկանյան կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների գնահատանքին, ովքեր այն համարում են ինտեգրման ու համայնքային կյանքին նպաստող  յուրօրինակ և կառուցողական ծրագիր: «www.unionetalenti.it» հարթակը միաժամանակ հետապնդում է մի կարեւորագույն նպատակ եւս. պատրաստել, քաջալերել ապագա սերունդը՝ օրինակ ծառայեցնելով հին սերնդին, նրանց անցած ուղին ու ձեռքբերումները:

«Տաղանդների միության»-ը անդամակցում են այնպիսի հայտնի ու տաղանդավոր անձիք, ինչպես, օրինակ՝ իտալահայ գրող Անտոնիա Արսլանը, իտալահայ գրող, հրապարակախոս Պիետրո Քուչուկյանը, Իտալիայի հայերի միության նախկին նախագահ, Միլանի համալսարանի դասախոս պրոֆ. Պայքար Սվազլյանը և այլք: Այս մարդկանցից յուրաքանչյուրն իր գործունեությամբ ներկայացնում է հայկական մշակույթը, Իտալիայի հայ համայնքը, Հայաստանը:

Կազմակերպությունը բազմաբնույթ ծրագրեր է մշակում ու գործարկում, որոնցից է, օրինակ, Իտալիայի հայաշատ տարբեր քաղաքների քաղաքապետարանների հետ համագործակցության հաստատումը: Գործնական քայլեր են արվում յուրօրինակ կամուրջ ստեղծելու տարբեր քաղաքներում բնակվող հայության միջեւ՝ խթանելով նաեւ հայության ինտեգրումը:  «Տաղանդների միություն» կայքէջը թույլ է տալիս լայն զանգվածներին մշտապես տեղեկացված լինել կազմակերպության գործունեության ու անդամների  մասին: Կայքը շուտով կհամալրվի նոր հավելվածով, որը նվիրված կլինի Իտալիայի հայ ընտանիքների պատմություններին: Ինչպես նշում է Վ. Կարախանյանը, սկզբնական շրջանում այդ պատմությունները տեղադրվելու են կայքում, այնուհետ համահավաք ձեւով տպագրվելու են, որի պատասխանատվությունը ստանձնել է նշանավոր գրող Անտոնիա Արսլանը:

Նշենք, որ այս կազմակերպությունն իր գոյության կարճ ժամանակահատվածում հասցրել է արժանանալ նաեւ այլ երկրներում բնակվող հայության գնահատանքին եւ ուշադրությանը՝ մասնավորապես առաջարկներ են եղել ընդլայնելու  հարթակը Եվրոպայի և Միացյալ Նահանգների հայ համայնքներում:

 

 

 Տաթևիկ Մուրադյան

Լրահոս
Ամենաընթերցուած
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture