image

Արամ Ա կաթողիկոսը Հալեպ է մեկնում. Սիրիահայությունը սպասում է, որ նա Սուրբ Ծննդյան պատարագ կմատուցի

Արամ Ա կաթողիկոսը Հալեպ է մեկնում. Սիրիահայությունը սպասում է, որ նա Սուրբ Ծննդյան պատարագ կմատուցի

Մոտակա ժամերին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հովվապետական այցով Սիրիա է մեկնում: «Արևելքն» այս մասին տեղեկություն ստացավ Հալեպից: Մեր տեղեկություններով, կաթողիկոսը Հալեպ է ժամանելու Դամասկոսով, ուր նա հավանաբար հանդիպելու է  Սիրիայի հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ: Մեր աղբյուրը հաղորդեց, որ սիրիահայությունը ոգևորված է կաթողիկոսի այցով և սպասում է, որ այցի ընթացքում Արամ Ա-ն Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցելու ազատագրված Հալեպում: Նշենք, որ Սիրիայի պատերազմից հետո Արամ Ա Վեհափառ Հայրապետն առաջին անգամ է այցելում Հալեպ: Պատերազմի օրերին նա այցելել է Լաթաքիա, Քեսաբ, Թարթուս: